ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում փակուղու պատճառով տարածաշրջանն անկայուն է դարձել. Եգիպտոսի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքն ավելի անկանխատեսելի է դառնում այն պատճառով, որ ամերիկա-իրանական բանակցությունները փակուղի են մտել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին։

«Կա խնդիր։ Ինչպես տեսնում եք, այժմ նրանք խաղաղության մեջ չեն, բայց նաև պատերազմական վիճակում էլ չեն», - ասել է նա The National հրատարակությանը՝ խոսելով ԱՄՆ-ի և Իրանի մասին։

Աբդել Աթին կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև բանակցությունները «փակուղի են մտել», ինչը Մերձավոր Արևելքը դարձնում է չափազանց անկայուն և անկանխատեսելի տարածաշրջան։

Նրա խոսքով՝ իրանական կողմն իրեն վստահեցրել է, որ  պատրաստ են հետևել փոխըմբռնման հուշագրին։ Սակայն եգիպտացի նախարարը կարծում է, որ այժմ իրանական կողմի հետ բանակցություններով զբաղվում են ոչ այնքան դիվանագետները, որքան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նախարարն ընդգծել է, որ անկախ ամեն ինչից՝ անհրաժեշտ է շարունակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության լուծման որոնումները։

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության, Հորմուզի նեղուցի շրջափակման և Կարմիր ծովում եմենցի հութիների կողմից նավերին հասցված հարվածների պատճառով Եգիպտոսի տնտեսությունը դժվարություններ է ապրում և հայտնվել է «կատարյալ փոթորկի» մեջ։

Եգիպտոսը միջնորդներից մեկն է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը

Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում

Նեպալում ջրհեղեղի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել

Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում. դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ

Հատուկ միջոցառումները շարունակվում են. ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ