Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

2 րոպեի ընթերցում

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ սպանվել են զինյալների կողմից կազմակերպված դարանակալման հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության մամուլի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ ևս յոթ մարդ, այդ թվում՝ երեք խաղաղապահ, վիրավորվել է։ 

«Ջոնգլեյ նահանգի Պադջուտ գյուղի մոտ առաքելության պարեկախումբը դարանակալվել է։ Անհայտ անձինք կրակ են բացել խաղաղապահների, ոստիկանների և նրանց ուղեկցող քաղաքացիական անձանց վրա։ Բախումների տարածք է ուղարկվել արագ արձագանքման ուժ։ Հարձակվողների որոնումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը ստեղծվել է 2011 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Նրա ներկայիս թվաքանակը կազմում է մոտ 18,000 մարդ, որոնցից 17,000-ը զինվորականներ են։ Առաքելությունում ծառայում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ։ 

Մարտական ​​ստորաբաժանումների միջուկը Հնդկաստանից, Ռուանդայից, Նեպալից, Բանգլադեշից և Եթովպիայից զորքեր են։ Առաքելության մանդատը խաղաղապահներին իրավունք է տալիս օգտագործել ռազմական ուժ և կրակ բացել ոչ միայն ինքնապաշտպանության, այլև քաղաքացիական անձանց պաշտպանելու համար՝ անմիջական սպառնալիքի դեպքում։

 

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը