Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլ երկրներ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Կանադան համատեղ հայտարարության մեջ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափի ռազմավարական կարևոր մասում 1234 տան կառուցման մրցույթներ հայտարարելու ծրագրերը՝ որոշումը որակելով «անընդունելի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությունը տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Իսրայելի կառավարության որոշումը՝ E1 բնակավայրի նախագծի համար շինարարական մրցույթներ հրապարակելու վերաբերյալ, անընդունելի է: Միջազգային հանրությունը վաղուց դեմ է այս բնակավայրերի ընդլայնմանը և մասնավոր կերպով ու հրապարակայնորեն բարձրաձայնել է իր լուրջ մտահոգությունները: E1 բնակավայրը կխաթարի երկու պետությունների սկզբունքով կարգավորման հեռանկարը՝ թշնամանք սերմանելով Արևմտյան ափում և վնասելով Պաղեստինի տարածքային ամբողջականությանը», - նշվել է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերն անօրինական են:

«Սա միջազգային հանրության դիրքորոշումն է, որը վերահաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - նշված է հայտարարության մեջ։

Պետությունները նաև լուրջ մտահոգություն են հայտնել քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբնակների կողմից բռնության աննախադեպ դեպքերի առնչությամբ։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ հրաժարվել այս ծրագրերից և դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնումը։ Դրանք ոչ միայն մեզ ավելի կհեռացնեն խաղաղությունից, այլև ավելի կխաթարեն Իսրայելի միջազգային հեղինակությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարության մեջ երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու պետությունների սկզբունքով կարգավորման վրա հիմնված համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելուն։

BBC-ի փոխանցմամբ՝ առանձին հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ E1 ծրագիրը «գոյութենական սպառնալիք» է ներկայացնում Պաղեստինի Պետության համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Բելգիայի արտաքին գործերի նախարարը:

Օգոստոսի 19-ին Իսրայելի բնակարանային հարցերով նախարարությունը մրցույթ է հայտարարել Իսրայելի կառավարության կողմից 2025 թ. օգոստոսին հաստատված 3401 տներից 1234-ի համար։ Դրանք զբաղեցնում են մոտ 12 քառակուսի կմ տարածք Արևելյան Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև։

Հայերեն Русский

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը կասեցվել է

Հորմուզի նեղուցով տարանցումը կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ. Reuters

Firebird AI-ը միացել է ԱՏՁՄ-ին՝ որպես ռազմավարական անդամ