ԱՀԿ-ն հայտարարել է էբոլայի դեմ 70 000 չափաբաժին պատվաստանյութ Կոնգո ուղարկելու մասին

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը էբոլա տենդի դեմ 70 000 չափաբաժին Ervebo պատվաստանյութ կստանա առողջապահության ոլորտի աշխատողներին պաշտպանելու, ինչպես նաև կլինիկական թեստավորումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում տարածված հայտարարության մեջ։

«Մատակարարումը ներառում է 20 000 չափաբաժին՝ երրորդ փուլի կլինիկական փորձարկման համար՝ Բունդիբուգյո վիրուսի դեմ պատվաստանյութի ներգործությունը հասկանալու համար, ինչպես նաև 50 000 չափաբաժին՝ առաջնագծի աշխատողների ու բուժաշխատողների համար՝ Իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ընթացիկ հանձնարարականներին համապատասխան», - ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծել է միջազգային կազմակերպությունը, ստույգ հայտնի չէ՝ արդյոք Ervebo պատվաստանյութն ապահովում է էբոլայի Բունդիբուգյո վիրուսից մարդկանց պաշտպանությունը։ Կենդանիների վրա կատարված վաղ փորձարկումների տվյալները ցույց են տալիս, որ այն կարող է որոշակի պաշտպանություն ապահովել։ Ervebo պատվաստանյութը լիցենզավորված է Զաիր էբոլավիրուսի կանխարգելման համար։

Այս առումով, ինչպես նշում է ԱՀԿ-ն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կլինիկական փորձարկումները պետք է լրացուցիչ տվյալներ տրամադրեն, որոնք կորոշեն Ervebo պատվաստանյութի ապագա օգտագործումը։

Մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսված բռնկումն արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Տենդն արձանագրվել է Կոնգոյի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։ Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո հազվագյուտ վիրուսն է:

ԿԴՀ-ում էբոլա տենդի վերջին բռնկման ընթացքում մահացածների թիվը կազմում է 2378, ախտահարվածների թիվը գերազանցել է 5000-ը։

Աշխարհ

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Հայերեն English Русский

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն