Աշխարհ

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի վերջին բռնկման ընթացքում ախտահարվածների թիվը հասել է 5021-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ առողջապահության նախարարությանը։

Ներկայիս բռնկման ընթացքում էբոլայից մահացածների թիվը կազմում է 2378։ Մահացությունը հասնում է 47,3%-ի։

Մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսված բռնկումն արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումերի ամբողջ պատմության ընթացքում։ Տենդն արձանագրվել է Կոնգոյի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։

Բռնկման հարուցիչը Բունդիբուջիո հազվագյուտ վիրուսն է, որի դեմ պատվաստանյութը դեռ նոր է կլինիկական փորձարկումներ անցնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում էբոլայի բռնկմանը տվել է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ դրության կարգավիճակ, որն ունի միջազգային նշանակություն։

Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում: Մահացածների թիվն այն ժամանակ  գերազանցել է 11 000-ը: Էբոլա վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է այժմյան Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում 1976 թվականին: ԿԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում