Թուրքիա

Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը դատապարտել են Գազայի հատվածում իսրայելական վերջին հարձակումները

3 րոպեի ընթերցում

Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը դատապարտել են Գազայի հատվածում իսրայելական վերջին հարձակումները

Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը խստորեն դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին օրերին իրականացված հարվածները՝ համատեղ հայտարարության մեջ նշելով, որ Իսրայելը պետք է կատարի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրների համատեղ հայտարարությունը տարածել է Կատարի արտգործնախարարությունը։

«Միջնորդ երկրներն ընդգծում են, որ Իսրայելի հարձակումների ինտենսիվացումը խաթարում է տարածաշրջանային և միջազգային ջանքերը կարևորագույն պահին, մինչ ինտենսիվ ջանքեր են գործադրվում Գազայի հակամարտությանը վերջ դնելու համապարփակ ծրագրի իրականացման համար, ներառյալ Խաղաղության խորհրդի և Իսրայելի պաշտոնյաների միջև հանդիպումը։ Բացի այդ, կառուցողական քայլեր են ձեռնարկվում բանակցային գործընթացում», - նշված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ միջնորդ երկրներն ընդգծում են, որ Իսրայելը պետք է «լիովին կատարի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և զերծ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել հրադադարը և սրել լարվածությունը»։

Երեք երկրները հավելել են, որ միջազգային հանրությունը և Խաղաղության խորհուրդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2803 բանաձևի համապատասխան, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ հրադադարի պահպանումն ապահովելու և հետագա սրացումը կանխելու համար արդյունավետ ճնշում գործադրելու ուղղությամբ։

Օգոստոսի 19-ին Իսրայելեը երկու հարված էր հասցրել Գազայի հատվածին, որոնց հետևանքով առնվազն 10 մարդ էր զոհվել։ Ըստ իսրայելական կողմի՝ հարվածերից մեկով Նուսեյրաթի փախստականների ճամբարում թիրախավորվել էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկը, որը մասնակցել էր 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակմանը։ Երկրորդ հարվածը Գազա քաղաքում թիրախավորել էր ՀԱՄԱՍ-ի չորս զինյալի, որոնք, ըստ Իսրայելի պնդման, ծրագրում էին հարձակվել իսրայելցի զինվորականների վրա։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազա քաղաքում հարվածը հասցվել է ոստիկանական բաժանմունքի, որի հետևանքով զոհվել է ութ ոստիկան և 13-ամյա աղջիկ։ Երկու սպաները կանայք էին։ Նուսեյրաթում զոհվել է մեկ մարդ։

Իսկ օգոստոսի 18-ին ծովափնյա սրճարանում իսրայելական հարվածներից զոհվել էր 7 պաղեստինցի, այդ թվում՝ երեխա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում