Սիրիական օդանավակայանում թուրքական բազա հիմնելու մտադրություն չկա․ Սիրիայի ԱԳ նախարար

4 րոպեի ընթերցում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին հայտարարել է, որ պարզաբանում է տվել Իսրայելին, որ իր կառավարությունը չի համագործակցում Թուրքիայի հետ Իդլիբի Աբու ազ-Զուհուրի ավիաբազայում ռազմական ներկայություն ապահովելու համար, սակայն Իսրայելն, այնուամենայնիվ, հարձակվել է տարածքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին աշ-Շայբանին նշել է Axios-ի հետ հարցազրույցում։

«Որևէ մտադրություն չկա այնտեղ թուրքական բազա հիմնելու, ո՛չ էլ մշտական ​​թուրքական ռազմական ներկայություն հաստատելու կամ այդ վայրում թուրքական ուժեր տեղակայելու», - ասել է աշ-Շայբանին։

Նախարարը նշել է, որ Իսրայելը ռմբակոծության համար ոչ մի օրինական հիմնավորում չունի:

Նրա խոսքով՝ Աբու ազ-Զուհուրի ավիաբազայում ընթացող աշխատանքները «սահմանափակվում են պատերազմի ժամանակ վնասված օդանավակայանի և դրա օբյեկտների վերականգնմամբ», և այն նախատեսվում է սիրիական ռազմաօդային ուժերի օգտագործման համար:

«Բազան, ըստ էության, մեծ մասամբ դատարկ էր, այն դեռ ամբողջությամբ չէր վերականգնվել կամ ամբողջությամբ գործարկվել, իսկ այնտեղ աշխատանքները դեռ վերականգնման փուլում էին: Հետևաբար, հարվածը բազայում թուրքական ռազմական ներկայության հետ կապելը չի ​​հաստատվում տեղում ստեղծված իրավիճակով», - հավելել է նա։

Աշ-Շայբանին չի հերքել, որ թուրք սպաները բազա են այցելել իսրայելական հարվածից մի քանի օր առաջ՝ ընդգծելով, որ դա «վարժանքների և փորձի փոխանակման ոլորտներում շարունակական ռազմական համագործակցության» մաս է կազմում։

«Սիրիան ներկայում աշխատում է իր ռազմական և քաղաքացիական ինստիտուտները վերականգնելու և դրանց կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Հետևաբար, այն օգտվում է մի շարք երկրների, ոչ միայն Թուրքիայի հետ համագործակցությունից և վարժանքների ծրագրերից։ Նմանատիպ համագործակցություն տեղի է ունեցել և շարունակվում է Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Կատարի և Ռուսաստանի հետ։ Սիրիան ինքնիշխան պետություն է և իրավունք ունի համագործակցության և դաշնակցային հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի, այդ թվում՝ Թուրքիայի հետ», - ընդգծել է նա։

Ավելի վաղ Սիրիան դատապարտել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներն Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայանին։ Հարձակումները վնասել են օդանավակայանի թռիչքուղիները։ Բնակչության շրջանում տուժածներ չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին հայտնել է, որ չի կարող խոսել հարվածի մասին։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ հարվածի նպատակն էր կանխել թուրքական ռազմական ներկայությունն ավիաբազայում։

Օգոստոսի 19-ին X-ում տեղադրված տեսանյութում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը հարվածից առաջ Սիրիային զգուշացրել է թույլ չտալ թուրքական ներկայություն բազայում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է տեղեկությունները, թե թուրքական ռազմական պատվիրակությունը գտնվել է ավիաբազայում, երբ այն ենթարկվել է Իսրայելի հարվածին։

Թուրքիա

Իսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համար

Հայերեն العربية English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին