Իրան

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Եթե կրկին պատերազմ սկսվի, ապա, անպայման, մեր կողմից օգտագործող զենքն ուրիշ կլինի, և այդ տարբերությունը կարող է դրսևորվել մարտագլխիկների սերնդի, խոցման ճշգրտության, հրթիռների հեռահարության կամ ցանկացած այլ ցուցանիշով», - ասել է նա իրանական Defa Press գործակալությանը։

Իրանի բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ Թեհրանն օրեցօր կատարելագործում է իր ողջ սպառազինության հնարավորությունները և ավելի ճշգրիտ, կործանարար ու տեխնոլոգիամետ զենք է արտադրում։

Վերջին շաբաթներին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերսկսված ռազմական գործողությունները դադարել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում