Ինքնահայեցումը քաղաքական գործչի համար պարտադիր բաղադրիչ է. Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ իր և Դավիթ Ղազինյանի մասնակցությամբ միջադեպին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է օգոստոսի 19-ին խորհրդարանում գրանցված միջադեպին, երբ որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին խորհրդարանում իրավիճակը լարվել էր, երբ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ցանկացել էր արձագանքել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի ելույթին. այդ պահին տեղից արձագանքել էր Դավիթ Ղազինյանը, հորդորել էր նախագահողին ամեն ելույթից հետո տեղից արձագանք չտալ, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը նախ նախազգուշացում էր հայտարարել Ղազինյանին, իսկ հետո նրան նիստերի դահլիճից հեռացնելու որոշում էր կայացրել։

«Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում երեկվա տեղի ունեցածի հետ կապված մի բան ասել։ Առհասարակ ինքնահայեցումը, իմ կարծիքով, քաղաքական գործչի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է։ Ես երեկ նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ Ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս։ Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, ու դրանից հետևություններ կարվեն։ Սա առաջինը, բայց երկրորդը՝ նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե Դուք էլ նայեք, Դուք էլ ձեր մասով ինքնահայեցման հարց կտեսնեք։ Այնպես որ, կարծում եմ, որ մեր աշխատանքային բնականոն գործունեությունը կկարողանանք վերականգնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ օգոստոսի 20-ի նիստի մեկնարկին հայտարարեց Ալեքսանյանը՝ դիմելով Դավիթ Ղազինյանին։

Վարման կարգի վերաբերյալ խոսքի իրավունք խնդրեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Նա ԱԺ նախագահությանը հորդորեց նիստերը վարելու և կանոնակարգելու առումով պատգամավորների առաջարկներին ավելի արձագանքող լինել՝ վստահեցնելով, որ այդ դեպքում նման միջադեպեր չեն լինի։

Քաղաքականություն

ԱԺ-ում իրավիճակը լարվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց նիստերի դահլիճից

Հայերեն English Español

Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն

Փաշինյանն անդրադարձել է երեք նախարարությունների անունները փոխելու նախագծին

ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ կա Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման անհրաժեշտությանը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական արտադրանքի՝ գերմանական շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցը

ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը

Կառավարությունը նախանշել է առաջիկա տարիների քայլերը ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա. Փաշինյան

Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր

Հյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին