ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

2 րոպեի ընթերցում

2025 թվականին հումանիտար կազմակերպությունների 907 աշխատակից է սպանվել, վիրավորվել կամ առևանգվել, ինչն այն դարձրել է ռեկորդային հումանիտար աշխատողների դեմ բռնության մակարդակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ։

«2025 թվականը սահմանել է հերթական տխուր ռեկորդը հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերի քանակով. մեր 907 գործընկերներ սպանվել, վիրավորվել կամ առևանգվել են», - նշվում է տեքստում։ Մասնավորապես, անցյալ տարի զոհվել է 350 հումանիտար աշխատող, ևս 322-ը վիրավորվել է և 235-ն՝ առևանգվել։ Վարչությունում նշել են, որ չնայած 2024 թվականի համեմատությամբ զոհվածների թվի ոչ մեծ նվազմանը, «բռնության ընդհանուր մակարդակը չի նվազել»։

Ըստ կազմակերպության տվյալների՝ Գազայի հատվածը երրորդ տարին անընդմեջ մնում է ամենավտանգավոր վայրը հումանիտար աշխատողների համար. այնտեղ զոհվել է 186 մարդ։ Հաջորդը Սուդանն է, որտեղ հարձակումների հետևանքով զոհվել է հումանիտար կազմակերպությունների 71 աշխատակից։

Վարչության տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ամբողջ աշխարհում զոհվել է 82 հումանիտար աշխատող, 97-ը՝ վիրավորվել, 39-ն՝ առևանգվել:

Հայերեն

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին