Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի վերջին բռնկման ընթացքում ախտահարվածների թիվը հասել է 5021-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ առողջապահության նախարարությանը։

Ներկայիս բռնկման ընթացքում էբոլայից մահացածների թիվը կազմում է 2378։ Մահացությունը հասնում է 47,3%-ի։

Մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսված բռնկումն արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Տենդն արձանագրվել է Կոնգոյի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։

Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո հազվագյուտ վիրուսն է, որի դեմ պատվաստանյութը դեռ նոր է կլինիկական փորձարկումներ անցնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում էբոլայի բռնկմանը տվել է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ դրության կարգավիճակ, որն ունի միջազգային նշանակություն։

Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում: Մահացածների թիվն այն ժամանակ  գերազանցել է 11 000-ը: Էբոլա վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է այժմյան Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում 1976 թվականին: ԿԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:

Հայերեն

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է