Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մաիրզի Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում  տեղի է ունեցել  հայ-ճապոնական բարեկամությանը, մշակութային համագործակցությանը և երաժշտաարվեստին նվիրված ինքնատիպ միջոցառում, որը մի հարկի տակ է համախմբել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներին և փոխդեսպան Յոկո Անազավային, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և աշխատակիցներին, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանին, համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին, երաժշտասերներին, հրավիրյալներին:

Հրավիրյալների թվում է եղել նաև  ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային, ով  ոչ միայն սիրով ընդունել էր հրավերը, այլ նաև հանդիսատեսին է ներկայացրել համաշխարհային դասական երաժշտության նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Դաշնակահար Սակուրա Նիշիոկայի կատարումներին նախորդել են  Սևանի երաժշտական դպրոցի սաների և դասատուների մասնակցությամբ երաժշտական կատարումները՝ տարբեր գործիքների նվագակցությամբ:

«Մշակութային երկխոսությունը ոչ միայն կայացավ, այլ նաև եկավ ապացուցելու, որ երաժշտության լեզուն չի ճանաչում սահմաններ, որ այն հասկանալի է բոլորին ու կարող է բարեկամության նոր կամուրջներ հյուսել:

Երաժշտական դպրոցի դահլիճի պատերի ներսում միահյուսվեցին տարբեր մշակույթներ կրող երաժիշտների կատարումները, որի շնորհիվ համերգը դարձավ երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման, միմյանց բացահայտելու լավագույն հնարավորություն՝ նոր հանդիպումների ակնկալիքով և համագործակցության հեռանկարներով:

Երաժշտական տոնը կայացավ՝ հայ-ճապոնական շեշտադրումներով՝ հիանալի պահեր պարգևելով Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվածներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն English Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց