Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արդարադատության նախարարությունից, նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է Դեյվիդ Ալենին Արդարադատության նախարարություն այցի համար և բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը։

 Նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացումը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման համատեքստում։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի կողմից իրականացվելիք ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթություններին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակումը, որտեղ, ի թիվս այլնի, հասցեագրվելու են կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և դատաիրավական համակարգի բարեփոխումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտներին, իրավական փոխօգնությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սրբուհի Գալյանը Դեյվիդ Ալենին հրավիրել է նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ամենամյա «Արբիտրաժային շաբաթ» միջոցառմանը։ Իր հերթին Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ հետաքրքրություն հայտնելով ոլորտի հետագա զարգացման և հնարավոր համագործակցության ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

 

 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո