Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Իդլիբում ռազմական օդանավակայանին

2 րոպեի ընթերցում

Սիրիան խստորեն դատապարտել է Իդլիբի նահանգում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին ուղղված Իսրայելի օդային հարվածները՝ դրանք համարելով ագրեսիայի անհիմն դրսևորում և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարության հայտարարությունը։

«Սիրիան հաստատում է 2024 թ. դեկտեմբերի 8-ից մինչ օրս իսրայելական այս հարձակումների շարունակությունը։ Այն ժամանակ, երբ Սիրիան զսպվածություն է ցուցաբերում և աշխատում է կայունությունն ամրապնդելու և սրացումից խուսափելու ուղղությամբ, կրկին բացահայտվում են իսրայելական օկուպացիայի փորձերը՝ խաթարելու այդ ջանքերը և տարածաշրջանը հետագա լարվածության և անկայունության մեջ ներքաշելու», - նշված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Սիրիան այս սրացման համար պատասխանատու է համարում Իսրայելին և կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդին հստակ կերպով դատապարտել ագրեսիան և վճռական դիրքորոշում ընդունել Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության բազմակի խախտումների առնչությամբ։

«Սիրիան կշարունակի պաշտպանել իր իրավունքներն ու ազգային շահերը միջազգային օրենքներով և նորմերով երաշխավորված օրինական միջոցներով», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարվածով թիրախավորվել է Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանը։

Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնացը հայտարարել է, որ ավիաբազայի վրա հարձակման պատասխանատուն Իսրայելն է։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը

Հայերեն Русский

Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում

Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել. կա 2 զոհ

Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Իդլիբում ռազմական օդանավակայանին

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք

2026 թվականի վեց ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն աճել է, դրանց հետևանքով զոհերի թիվը՝ նվազել

Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև

Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ, Կամո Ցուցուլյան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը