2026 թվականի վեց ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն աճել է, դրանց հետևանքով զոհերի թիվը՝ նվազել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում 2026 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 2․146 ճանապարհատրանսպորտային պատահար՝ նախորդ տարվա 2․072-ի դիմաց։  Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախորդ տարվա համեմատ 4-ով կամ 3,4%-ով նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը, իսկ 2024թ․ համեմատությամբ՝ 31-ով կամ 21,4%-ով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։  

«Նման պատկերի ձևավորումը գլխավորապես պայմանավորված է 2024 թվականից հանրապետության ողջ տարածքում Պարեկային ծառայության լիարժեք գործարկմամբ, ինչպես նաև ՃՏՊ-ների կանխարգելման նպատակով ձեռնարկված տարաբնույթ համակարգային լուծումներով՝ հատկապես մայրուղիները ժամանակակից տեսանկարահանող տեխնիկական միջոցներով վերազինելու և ռիսկային վայրերն այդ համակարգերով կահավորելու ուղղությամբ»,- ասաց Ցուցուլյանը:

Արդյունքում, կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 523․377 (476․745) վարչական իրավախախտման արձանագրություն, այդ թվում` տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու՝ 11․090, առանց ամրագոտու տրասպորտային միջոց վարելու՝ 115․990, արագությունը գերազանցելու՝ 60․723 դեպք։

Բացի այդ, արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ՝ 3․231-ով կամ 74,4%-ով  (4․343-7․574)։

Ցուցուլյանը հավելեց, որ ավտոմեքենաներից կատարված գողություններից 354-ը զուգորդվել է շորթմամբ (370)։

«Հաշվի առնելով նշված հանցատեսակի տարածվածությունը, ինչպես նաև բնակիչների կողմից հնչեցվող արդարացի դժգոհությունը՝ ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվել են մի շարք թիրախային միջոցառումներ, որոնց արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ, որից 18-ը՝ գողացված պահեստամասերի ու հաշվառման համարանիշների միջոցով շորթումներով զբաղվող։ Բացի այդ, նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար նախատեսվել է առավել խիստ պատժաչափ։  Ակնկալում ենք, որ ընթացիկ տարում կունենանք առավել դրական պատկեր»,- նշեց Ցուցուլյանը։

Հայերեն

Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում

Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել. կա 2 զոհ

Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Իդլիբում ռազմական օդանավակայանին

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք

2026 թվականի վեց ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն աճել է, դրանց հետևանքով զոհերի թիվը՝ նվազել

Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև

Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ, Կամո Ցուցուլյան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը