Իրան

Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար

2 րոպեի ընթերցում

Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Իսրայելին դիվանագիտությունն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար՝ դա որակելով որպես ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագրի հիմնական խոչընդոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմը եղել և մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդը և խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու համար, ամեն ինչ արեցին այս համաձայնագրի ձախողման համար և ամեն ինչ արեցին դրա իրագործումը կանխելու համար», -  նշել է նա։

Արաղչին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի «անվերապահ հանձնվելու» պահանջը չի իրականացել, քանի որ Թեհրանն, ի վերջո, ընդունել է հրադադարը և բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ իր սեփական պայմաններով։

Արաղչիի խոսքով՝ նրանք, ովքեր Իրանից պահանջում էին անվերապահորեն հանձնվել, պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց աղաչում էին բանակցություններ։

«Մենք էինք, որ ասացինք, որ չենք ընդունելու հրադադարը, և շարունակեցինք պատերազմը, մինչև հասանք այն կետին, երբ նրանք ընդունեցին հրադադարը և բանակցություններն Իրանի պայմաններով», - ասել է նա։

Հունիսին Պակիստանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով սահմանվում էր Իրանի հետ պատերազմը դադարեցնելու և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու 60-օրյա ժամկետ, որը լրացել է օգոստոսի 17-ին։ Կողմերը, սակայն, խախտել են հուշագրի պայմանները և հուլիսին վերսկսել են հարվածները։ Այժմ բանակցությունները փակուղում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում