Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

2 րոպեի ընթերցում

Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանի հետ շուտափույթ  բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թաիլանդի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սիհասակ Փուանգկեթկեուն։

«Մենք շատ շահագրգռված ենք Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հարցում Թաիլանդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Թերևս, դա իմ այցի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է», - ասել է նա։

Փուանգկեթկեուն նշել է, որ այդ հարցը գործընկերների հետ քննարկել է Ռուսաստան կատարած այցի ընթացքում, և հույս է հայտնել, որ այդ քննարկումները կարագացնեն համաձայնագրի կնքման գործընթացը։

«Մենք հույս ունենք, որ կայացած քննարկումներն անհրաժեշտ խթան կհաղորդեն գործընթացին, և  մենք կկարողանանք հնարավորինս շուտ սկսել Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սովորաբար նման գործընթացները քիչ ժամանակ չեն պահանջում, բայց մենք հույս ունենք, որ այս դեպքում կհաջողվի հնարավորինս արագացնել իրադարձությունների ընթացքը», - ընդգծել է նա:

Թաիլանդի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ռուսաստանում էր օգոստոսի 12-15-ը։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։

Հայերեն English فارسی Русский

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները