Իրան

Թրամփը պատրաստ է համաձայնության գալ Իրանի հետ՝ միջուկային զենք մշակելու կարողությունից երկրի հրաժարվելու դեպքում. Քուշներ

2 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստ է համաձայնության գալ Իրանի հետ՝ միջուկային զենք մշակելու կարողությունից երկրի հրաժարվելու դեպքում. Քուշներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է համաձայնության գալ Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային զենք մշակելու իր կարողությունից, սակայն մինչ այժմ իրանցիները հետաքրքրություն չեն ցուցաբերել Վաշինգտոնի համար ընդունելի պայմանների նկատմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, որը Մերձավոր Արևելք այցի ընթացքում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել մեզ հետ քննարկված գործարքը և հրաժարվել միջուկային զենք մշակելու իր կարողությունից, ապա ակնհայտ է, որ նա (խմբ.՝ ԱՄՆ նախագահը) պատրաստ է համաձայնության գալ, որը կարող է հիանալի լինել Իրանի ժողովրդի համար։ Սակայն այս պահին նրանք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում մեր կողմից խելամիտ համարվող որևէ բան անելու հարցում», - ասել է Քուշները։

Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը շատ կենտրոնացած է տնտեսական ճնշման վրա։

«Նա իսկապես լուրջ է վերաբերվում շրջափակմանը։ Եթե նայեք Իրանի տնտեսությանը, այն շատ ավելի վատ վիճակում է», - նշել է նա։

Քուշների խոսքով՝ Թրամփը չի ցանկանում շտապել գործարքի հարցում։

«Նա կկնքի ճիշտ գործարքը, երբ այն պատրաստ լինի։ Բայց մենք շատ դրական և ակտիվ զրույցներ ենք ունենում, և տեսնենք, թե ինչ տեղի կունենա», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում