Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ գրեթե 6 կիլոմետր տարածությունը հաղթահարելով 2 ժամ 52 րոպեում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հերթական մարտահրավերը հաղթահարված է. գրեթե 6 կմ Սևանա լճի մեկ ափից դեպի մյուսը՝ 2 ժամ 52 րոպեում»,- գրել է նախարարը։

Արսեն Թորոսյանը մասնակցել է X-WATERS SEVAN-2026-ին։ Նրա հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ X-WATERS SEVAN-2026-ին մասնակցել է նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

Հայերեն Русский