Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուրջ հիմքեր չի տեսնում Սև ծովում Ուկրաինայի հետ փոխադարձ հրադադարի համաձայնության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը հայտնել է գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ռուսական կողմը ստացել է Թուրքիայի առաջարկը՝ Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում մտցնելու վերաբերյալ, և պատրաստ է արդյոք քննարկել նման տարբերակը։

Զախարովայի խոսքով, որը տարածել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, Մոսկվան ավանդաբար ուշադրությամբ է վերաբերվում «խաղաղության բոլոր նախաձեռնություններին, որ առաջարկում են օտարերկրյա գործընկերները, հատկապես Թուրքիան»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը ներկայում պարբերաբար բախվում է «ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ իրականացվող անզուսպ ահաբեկչական գործողությունների»։

«Մենք այս հարձակումները դիտարկում ենք որպես Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական նավագնացությունն անկայունացնելու միտումնավոր քաղաքականություն՝ իրավիճակի հետագա սրման և հակամարտության երկարաձգման նպատակով, տարածաշրջանի մեր հարևանների ակնհայտ թողտվությամբ։ Միևնույն ժամանակ, մենք չենք տեսնում իրավիճակի բարելավման որևէ նշան, և, հետևաբար, որևէ հիմք՝ կիսատ միջոցառումների համար, որոնք պարզապես ժամանակավորապես հանգիստ կտան Կիևի ռեժիմին», - ասել է արտգործնախարարության խոսնակը։

Օգոստոսի 13-ին Reuters գործակալությունը հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան Մոսկվայի գործընկերներին է փոխանցել Ուկրաինայի առաջարկը՝ փոխադարձաբար դադարեցնելու Սև ծովում առևտրային նավերի և կողմերի համար կարևոր լոգիստիկ օբյեկտների դեմ հարվածները։

Թուրքիա

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Հայերեն فارسی

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը