Դիլիջանում «Պապանինո» լիմոնադների արտադրությունը կասեցվել է
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գործող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում արտադրամասի որոշ հատվածներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ պատերի մակերևույթները տեղ-տեղ վնասված են եղել, ծեփը՝ թափված, իսկ պատերը չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով պատված։ Արտադրամասում նաև առկա են եղել բորբոսասնկեր։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։