Իրան

Իրանը և ԱՄՆ-ն փակ դռների հետևում բանակցություններ են վարում. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն փակ դռների հետևում բանակցություններ են վարում. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են փակ դռների հետևում բանակցություններ վարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։

Ի պատասխան Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում առաջընթացի մասին հարցին՝ դիվանագետը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ խորհրդակցությունները «հենց այժմ ընթացքի մեջ են»։

Դեսպանը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք բանակցությունները տեղի են ունենում Իսլամաբադում։

«Սա հանրային տեղեկատվություն չէ, բայց մենք աշխատում ենք դրա վրա», - ասել է նա։

Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Հուսեյն Անդրաբին հայտարարել էր, որ երկիրը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը կարգավորելու նպատակով։

Պակիստանը կարևոր միջնորդական դեր է խաղում փետրվարի վերջին մեկնարկած ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում