Պակիստանն աշխատում է ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու ուղղությամբ. ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին օգոստոսի 12-ին մամուլի ասուլիսում նշել է, որ երկիրն աշխատում է ԱՄՆ-ին և Իրանին «բանակցային սեղանի շուրջ բերելու» և խաղաղության գործընթացը խաթարելու ջանքերը կանխելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Պակիստանը կշարունակի չեզոքացնել խափանողներին՝ օգտագործելով ուղղակի և անուղղակի ուղիներ, և հնարավորություն կտա կառուցողական երկխոսության շարունակմանը՝ բոլոր չլուծված հարցերը լուծելու համար», - հավելել է նա՝ առանց նշելու որևէ երկրի կամ դերակատարի անուն, որին համարում է «խափանող»։

Անդրաբին հավելել է, որ Պակիստանը շարունակում է ներգրավված լինել այլ մուսուլմանական պետությունների հետ՝ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում ճգնաժամը լուծելու ջանքերում։

Նրա խոսքով՝ Պակիստանի փոխվարչապետը և արտաքին գործերի փոխնախարարը օգոստոսի 10-ին բանակցություններ են վարել Իրանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի պաշտոնյաների հետ։

Անդրաբին նաև նշել է, որ Պակիստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել «խաղաղությունն ու կայունությունը խթանելու ջանքերի» շուրջ։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի՝ օգոստոսի 11-ին Իրան կատարած այցի վերաբերյալ խոսնակը նշել է, որ այն ևս մեկ հնարավորություն է տալիս՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը։

Անդրաբին նաև անդրադարձել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին՝ այն որակելով որպես Պակիստանի՝ «Սաուդյան Արաբիայի հետ իր ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու» ջանքերի մի մաս։

Խոսնակի մեկնաբանությունները հնչում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերականգնման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շուրջ վեճերը լուծելու նպատակով փոխըմբռնման հուշագրի իրականացման շարունակական ջանքերի ֆոնին։

Պակիստանը կարևոր միջնորդական դեր է խաղում փետրվարին մեկնարկած ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման գործում։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար