9-րդ գումարման ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է «ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

 Նախագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

«Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ»,-ասաց նա։

Ջուլհակյանն ասաց, որ հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ, նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8։ «Միաժամանակ, մի շարք հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը առաջարկվում է սահմանել՝ հաշվի առնելով դրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,-ասաց Ջուլհակյանը։

Այսպիսով ԱԺ-ում կգործեն հետևյալ մշտական հանձնաժողովները՝

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 8 անդամ՝ 5-ը՝ ՔՊ խմբակցությունից, 2-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

 Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով՝ 6-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով՝ 7-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով՝ 6-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը  «Հայաստան»-ից։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով՝ 6-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը  ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց 60 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայներով։ 

Հայերեն English Русский