Քաղաքականություն

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը փակ քվեարկության արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկության մասնակցել են 53-ը։

Քվեատուփում եղել է 53 քվեաթերթիկ, որոնցից ոչ մեկն անվավեր չի համարվել։

Քվեարկությանը մասնակցած բոլոր 53 պատգամավորները կողմ են քվեարկել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասել էր, որ իշխող ուժը որոշել է ապահովել բավարար ձայներ, որպեսզի Արամ Վարդևանյանն ընտրվի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում