Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը նոր քարտուղար ունի

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիին նշանակել է որպես իր ներկայացուցիչն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում (ԱԱԽ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

«Հուսով եմ, որ դուք կհասնեք լիակատար հաջողության այս կարևոր պարտականությունը կատարելիս», - ասել է առաջնորդը հրամանագրում:

Ավելի ուշ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռեզայիին նշանակել է Իրանի ԱԱԽ-ի նոր քարտուղար: Նա փոխարինել է Մոհամմադ Բաքեր Զոլքադրին, որը պաշտոնը զբաղեցնում էր 2026 թվականի մարտից՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Ալի Լարիջանիի զոհվելուց հետո։

Զոլքադրը առանձին հրամանագրով նշանակվել է Այաթոլլահ Խամենեիի քաղաքական խորհրդականի պաշտոնում։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 20/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 20/11/26

Նավթի գները նվազել են - 20/11/26

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Բուխարեստում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով