Իրան

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը նոր քարտուղար ունի

1 րոպեի ընթերցում

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը նոր քարտուղար ունի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիին նշանակել է որպես իր ներկայացուցիչն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում (ԱԱԽ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

«Հուսով եմ, որ դուք կհասնեք լիակատար հաջողության այս կարևոր պարտականությունը կատարելիս», - ասել է առաջնորդը հրամանագրում:

Ավելի ուշ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռեզայիին նշանակել է Իրանի ԱԱԽ-ի նոր քարտուղար: Նա փոխարինել է Մոհամմադ Բաղեր Զոլղադրին, որը պաշտոնը զբաղեցնում էր 2026 թվականի մարտից՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Ալի Լարիջանիի զոհվելուց հետո։

Զոլղադրը առանձին հրամանագրով նշանակվել է Այաթոլլահ Խամենեիի քաղաքական խորհրդականի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում