Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին. CNN

1 րոպեի ընթերցում

Թեհրանն ի գիտություն Պարսից ծոցի երկրների հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների դեպքում իրանցի զինվորականները կգրոհեն տարածաշրջանի էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ հրապարակման՝ քննարկումներին ծանոթ տարածաշրջանային պաշտոնյայի խոսքով՝ Իրանը Պարսից ծոցի երկրներին հայտնել է, որ ԱՄՆ-ի գրոհների վերսկսումը կհանգեցնի տարածաշրջանի էներգետիկ օբյեկտների և աղազրկման կայանների ուղղությամբ պատասխան հարվածների։

CNN-ը պարզաբանում է, որ չնայած տարածաշրջանի մի շարք երկրներ պաշտպանության հարցում հույսը դնում են ԱՄՆ-ի սպառազինությունների համակարգերի վրա, սակայն ավելի ու ավելի հաճախ են տեղեկություններ հայտնվում ամերիկյան զինամթերքի սպառվելու մասին։

Հեռուստաալիքը նշում է, որ ըստ տարբեր պաշտոնատար անձանց՝ Պարսից ծոցի պետությունների ղեկավարները խոստովանել են, որ զինամթերքի պակասը կարող է նվազեցնել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու իրենց հնարավորությունները։

Օրերս Թրամփը մի քանի անգամ հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ում զինամթերքի պակաս կա։ Նրա խոսքով՝ երկիրը զինամթերքի հսկայական պաշարներ ունի։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները