ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց նկատմամբ. Կալաս
1 րոպեի ընթերցում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն օգոստոսի 7-ին հայտարարել է, որ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու համար Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ավելացվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ևս հինգ անձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա գրել է X հարթակում:
«Ի պատասխան վերջերս Ռուսաստանի մի շարք ավիահարվածների` ԵՄ-ն այսօր հավանություն է տվել նոր պատժամիջոցների հինգ անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է, որ Եվրոպան ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։
Կալասը հավելել է` ԵՄ֊ի ճնշումը պետք է շարունակվի այնքան, մինչև Մոսկվան դադարեցնի պատերազմը։ Նա չի նշել պատժամիջոցների ցանկում ներառված անձանց անունները։