Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը, որով լուծվում են նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ այդմ՝ նորակառույց շենքի 36 բնակարաններից 23-ը կհատկացվեն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, որոշմամբ հաստատված ցանկում ներառված այն ընտանիքներին, ովքեր որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։ Չբաշխված բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն ԱՍՀՆ «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։

Հայերեն

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս