Օվերչուկը հայտարարել է ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ցուցանիշի կտրուկ անկման մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է։ Նրա խոսքով՝ 2026 թվականին այս ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը։

«ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում զարգացող իրավիճակը կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության անկման ռիսկը»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։  

Նա մանրամասնել է, որ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։  

«Անցյալ տարի այն նվազել է և հասել է մինչև մոտ 8 միլիարդ դոլարի։ Այս տարի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է․ այն նվազել է մոտ երկու երրորդով՝ 2025 թվականի մակարդակի համեմատ։ Իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել»,-հայտարարել է Օվերչուկը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր մտցրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները