Գյումրիում «GAZelle» մակնիշի բեռնատար է այրվել

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 20։24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու թիվ 1 հասցեում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը:

 

Հայերեն