Մենք պատրաստ էինք Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոշոր հարձակմանը. Թրամփ

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում էր նախորդ շաբաթվա վերջին լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն ինքը վերջին պահին չեղարկել է այդ ծրագիրը և հայտարարել բանակցությունների նոր փուլի մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fox News-ը։

«Մենք պատրաստ էինք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ և ասացին՝ «Խնդրում ենք՝ մի արեք դա, եկեք խոսենք»», - ասել է Թրամփն օգոստոսի 5-ին Լաս Վեգասում անցկացված հավաքի ընթացքում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ նախընտրում է խնդրին դիվանագիտական լուծում տալ, այլ ոչ թե նոր ռազմական գործողություններ իրականացնել։ Այդհուհանդերձ, նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

«Ես կնախընտրեի համաձայնության հասնել, քանի որ չեմ ցանկանում մարդկանց սպանել։ Բայց Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև կանխատեսել է, որ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն՝ պնդելով, որ համաձայնության ուղղությամբ առաջընթացը թեթևացում կբերի ամերիկացի սպառողներին։

Անցյալ շաբաթ մի շարք աղբյուրներ CBS News-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում էին Իրանի դեմ համատեղ հարվածների նոր փուլին։

Սակայն, CBS News-ի տեղեկություններով, օգոստոսի 1-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և հորդորել նրան հրաժարվել հարվածներ հասցնելու ծրագրից։

Մի քանի ժամ անց Թրամփը սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ համաձայնել է «չեղարկել հարձակումը»։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Իրանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից» խնդրանք է ստացել ժամանակ տալ, քանի որ հնարավոր խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանները «արդեն համաձայնեցված են»։

Ավելլի ուշ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ համաձայնագիրը կարող է շատ մոտ լինել և նույնիսկ կնքվել արդեն օգոստոսի 6-ին կամ 7-ին։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար