1 րոպեի ընթերցում
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունը առաջ մղելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ նշված է գերատեսչության X-ի հարթակում։
Արարատ Միրզոյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. օգոստոսի 19-ից։