Ասիա

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն օգոստոսի 4-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի ծրագրի համակարգող Ռուզան Խոժիկյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։

Քննարկվել են Փրկարար ծառայության տեխնիկական համալրման, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու և թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում