Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնել Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ անցյալ շաբաթ ընդունված պլանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Նախագահ Թրամփը կարծում է, կամ նրա թիմն է կարծում, որ նրանք կարող են ՀԱՄԱՍ-ին ստիպել զինաթափվել և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ նախագիծ են ուղարկել։ Մենք չենք համաձայնել դրա հետ։ Դա մեր նախագիծը չէր», - հայտարարել է Իսրայելի վարչապետը տեսաուղերձում:

Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելն իր զորքերը ​​Գազայի ներկայիս գծերից դուրս չի բերի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Նեթանյահուի հիշատակած պլանը Իսրայելի հետ քննարկման առարկա չէ, քանի որ այն ՀԱՄԱՍ-ի հետ առանձին բանակցությունների արդյունք է, իսկ զինաթափման առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ 20-կետանոց պլանի շարունակությունն է, որն Իսրայելն արդեն ընդունել էր 2025 թ. աշնանը։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Խաղաղության խորհրդի առաջարկած ծրագիրը հակասում է տարածաշրջանում երկրի շահերին։ Մասնավորապես, իշխանությունը հայտարարել էր, որ Իսրայելը չի ​​դուրս բերի իր զորքերը, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի։

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է The Times of Israel-ը, Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները և անունը չնշած ամերիկացի պաշտոնատար անձինք դժգոհություն են հայտնել Իսրայելի դիրքորոշման կապակցությամբ, քանի որ երկրի իշխանություններին մի քանի ամիս հայտնի էին պլանի դրույթները։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ Խաղաղության խորհրդի կողմից առաջարկվող համաձայնագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում։ Ենթադրվում է, որ դրանից հետո իսրայելական զորքերը կլքեն տարածաշրջանը, իսկ «միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանության հետ՝ ստանձնելու Գազայի հատվածի բնակիչների ու նրա հարևանների անվտանգության պատասխանատվությունը»։

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ զենքը վայր չեն դնի, մինչև Իսրայելը չլքի Գազայի հատվածը և չկատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ավելի վաղ կնքված հրադադարի համաձայնագրով։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Հայերեն Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ