Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի կազմավորման պաշտոնական արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցել են խմբի նախագահ, պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստեվարենան, խմբի անդամները, Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը և դեսպանության երրորդ քարտուղար Ռուզաննա Ազրոյանը։

Դեսպան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Գոնսալես Էստեվարենային՝ Արգենտինա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահի պարտականությունները ստանձնելու, իսկ մյուս պատգամավորներին՝ խմբին անդամակցելու համար։ Նա նաև առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել խմբի նախկին նախագահ, պատգամավոր Լիլիա Լեմոյնեին՝ նախորդ երկու տարիների ընթացքում ծավալված արդյունավետ և սերտ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Մասնավորապես, քննարկվել են բարեկամության խորհրդարանական խմբի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվել են  ապագա համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Երկուստեք ընդգծվել է նաև Արգենտինայի հայ համայնքի նշանակալի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամության, փոխըմբռնման և բազմաոլորտ համագործակցության ամրապնդման կարևոր կամուրջ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը և երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացմանը։

Հայերեն العربية English Español فارسی Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին