Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հետ «լավ» բանակցությունների մասին՝ նաև սպառնալով նոր հարվածներ հասցնել

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանի հետ «լավ» բանակցությունների մասին՝  նաև սպառնալով նոր հարվածներ հասցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին ամբողջ օրվա ընթացքում Իրանի հետ «լավ» բանակցություններ են անցկացվել: Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում ԱՄՆ զինված ուժերը Իրանին շատ ուժեղ հարված կհասցնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Սպիտակ տան ղեկավարն ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Մենք շատ լավ քննարկումներ ենք անցկացում: Նրանք չեն ցանկանում դա խոստովանել, - նշել է ԱՄՆ նախագահը։ - Նեղուցը շատ շուտով կբացվի։ Եթե նրանք կրկին նահանջեն, ապա շատ ուժեղ հարված կստանան»։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանը համաձայնագիր է ցանկանում։ Թրամփի խոսքով՝ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցությունների համար։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Թրամփը հավելել է, որ ամենածանր հարվածը դեռ առջևում է, սակայն Վաշինգտոնը հույս ունի, որ ստիպված չի լինի դիմել այդ քայլին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում