Քաղաքականություն

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Վահագն Ալեքսանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՔՊ-ն ԱԺ նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար էլ առաջադրել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը, որն արդեն խորհրդարանը քննարկել է։

Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է։ Հայաստանի նոր խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն «Ուժեղ Հայաստան»-ն է, որն էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում