Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

11 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսությունը մինչ այժմ դիմակայուն է գտնվել Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում։ Վերջին տարիների բազմակի ցնցումները, հատկապես աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, ընկերություններին և տնտեսական քաղաքականություն մշակողներին դարձրել են ավելի ճկուն։ Նրանց հարմարվողականությունը կարող է առաջիկա եռամսյակներում նվազեցնել տնտեսական անկման ռիսկը։ Այնուամենայնիվ, դեռևս շատ բան կախված է նավթի մատակարարումների վերականգնման արագությունից։

«Դիմացկուն լինելու առավելությունը։ 2026թ․ 2-րդ կիսամյակի ներդրումային հեռանկարներ» խորագրով Ամունդի ներդրումային ինստիտուտի վերլուծության մեջ ներկայացված է տնտեսության զարգացման 3 սցենար։

1.     60% հավանականությամբ հիմնական սցենար

Ենթադրվում է, որ տարվա 2-րդ կիսամյակում Մերձավոր Արևելքում լարվածությունը աստիճանաբար կթուլանա։ Նավթի գները կմնան բարձր, սակայն կտրուկ աճ չի ակնկալվում։ Համաշխարհային            տնտեսական            անկում           նույնպես            չի            ակնկալվում։ Ներդրողների կողմից նախապատվությունը կտրվի կայուն աճ ունեցող ընկերություններին, իրացվելի և իրական ակտիվներին, Եվրոպայի և Ասիայի շուկաներում ընտրողական ներդրումներին, ինչպես նաև հումքային ապրանքների միջոցով ռիսկերի ապահովագրմանը։

2.     25% հավանականությամբ բացասական սցենար

Ըստ այս սցենարի՝ հակամարտությունը ավելի է սրվում կամ տեխնոլոգիական/արհեստական բանականության հատվածում կտրուկ անկում է նկատվում։ Նավթի գները կարող են զգալիորեն բարձրանալ, իսկ գնաճային ճնշումները՝ ստիպել կենտրոնական բանկերին շարունակել տոկոսադրույքների բարձրացումը։

Կուժեղանա ռիսկից խուսափելու տրամադրությունը։ Ճնշման տակ կհայտնվեն ավելի ցածր վարկային որակ ունեցող պարտքային գործիքները, իսկ նախապատվությունը կտրվի կանխիկ միջոցներին, կարճաժամկետ ներդրումային գործիքներին և ապահով արժույթներին։

3.     15% հավանականությամբ դրական սցենար

Դրական սցենարը ենթադրում է Մերձավոր Արևելքում հուսալի խաղաղ կարգավորում, նեղուցի վերաբացման հստակ հեռանկար և արհեստական բանականության զարգացման բարենպաստ շրջան։ Այս պայմաններում գնաճը կմեղմանա, իսկ վստահությունը կվերականգնվի՝ արձանագրելով պարտատոմսերի շուկայի և ռիսկային ակտիվների գրավչության աճ։

Պորտֆելի կառուցում գնաճի պայմաններում

Գնաճային միջավայրում պորտֆելի կառուցման հարցում վճռորոշ նշանակություն ունի ճկունությունը, հատկապես՝ ֆիքսված եկամտային գործիքների մասով։ Պետական պարտատոմսերը շարունակում են մնալ պորտֆելների եկամտաբերության կարևոր աղբյուր, սակայն բարձր գնաճային ռիսկերի և դրամավարկային քաղաքականության շուրջ պահպանվող անորոշության պայմաններում դրանց՝ որպես դիվերսիֆիկացման գործիքի դերը որոշ չափով թուլանում է։ Այս պայմաններում պահպանվում է ԱՄՆ պետական պարտատոմսերի ժամկետայնության (Duration) նկատմամբ չեզոք դիրքորոշում։ Միևնույն

ժամանակ, ԱՄՆ ներդրումային դասի (IG) նկատմամբ մոտեցումը փոքր-ինչ դրական է՝ հաշվի առնելով

դրանց համեմատաբար բարձր դիմակայունությունը գնաճային ցնցումների նկատմամբ։

Դրական են գնահատվում նաև եվրոպական ներդրումային դասի պարտատոմսերի հեռանկարը։ Միաժամանակ բարձր եկամտաբերության (HY) պարտատոմսերի նկատմամբ մոտեցումը մնում է ավելի զգուշավոր, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ սպրեդների նեղացումը տեղի է ունեցել բաժնետոմսերի շուկայի աճին զուգահեռ։ Եվրոպական բարձր եկամտաբերության պարտատոմսերի նկատմամբ գնահատականը նույնպես զուսպ է։ Թեև կորպորատիվ սպրեդները, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն համեմատաբար նեղ մակարդակներում, ծախսերի աճը և սահմանափակ գնագոյացման հնարավորությունները տարվա 2-րդ կիսամյակում կարող են բացասաբար ազդել առանձին ոլորտների գործառնական դրամական հոսքերի վրա։

Բաժնետոմսերի շուկայում կարևոր է խուսափել չափազանց կենտրոնացված դիրքերից և ներդրումային հնարավորությունները գնահատել ավելի խորությամբ՝ թե՛ առանձին ոլորտների, թե՛ երկրների մակարդակով։ Այս համատեքստում ոլորտային ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան։ Գնագոյացման ազդեցությունը, մատակարարման շղթաների վերադասավորումից բխող հնարավորությունները և պետական քաղաքականության աջակցությունը հիմնական գործոններն են, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում արդյունաբերության, կոմունալ ծառայությունների և ֆինանսական հատվածների համար։

ԱՄՆ բաժնետոմսերի շուկայի նկատմամբ գնահատականը ընդհանուր առմամբ չեզոք է։ Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կիսամյակում ԱՄՆ-ում ներդրումային և շահութաբերության ցիկլը կշարունակի աջակցել բաժնետոմսերի շուկային, ընդ որում՝ աճը չի սահմանափակվի միայն խոշոր տեխնոլոգիական ընկերություններով։ Միևնույն ժամանակ Եվրոպայի և Ճապոնիայի շուկաները գնահատվում են դրական՝ Եվրոպական միության կողմից ռազմավարական նշանակության ներքին ոլորտների նկատմամբ աճող ուշադրության և Ճապոնիայում իրականացվող կորպորատիվ բարեփոխումների շնորհիվ։

Ապրանքահումքային ակտիվների շուկայում առաջիկա մեկ տարվա համար մենք շարունակում ենք պահպանել ոսկու նկատմամբ դրական կանխատեսումը՝ նպատակային գինը սահմանելով 5,500 ԱՄՆ դոլար։ Մեր գնահատմամբ՝ գների աճին կշարունակեն աջակցել հատկապես զարգացող երկրների կենտրոնական բանկերի ակտիվ գնումները, հանքարդյունահանման սահմանափակ առաջարկը և համաշխարհային պարտքի շարունակական աճը։ Այս ֆոնին ներդրողները ձգտում են ավելի արդյունավետ դիվերսիֆիկացնել պորտֆելները և պահպանել կապիտալի արժեքը, ինչն էլ շարունակում է աջակցել ոսկու պահանջարկին։

Արհեստական բանականությունը և տեխնոլոգիական ընկերություններ

Արհեստական բանականությունը (ԱԲ) շարունակում է մնալ շահույթի աճի կարևոր շարժիչ ուժը՝ թե՛

տարբեր տարածաշրջաններում, թե՛ տարբեր ոլորտներում։

Ներդրումային տեսանկյունից արհեստական բանականության արժեքային շղթան այլևս միայն տեխնոլոգիական ուղղություն չէ։ Այն ընդգրկում է ավելի լայն շրջանակ, պահանջում է ավելի մեծ կապիտալ ներդրումներ և գնալով ավելի մեծ ազդեցություն է կրում աշխարհաքաղաքական զարգացումներից։ Արժեքային շղթայի հիմնական օղակը ներառում է չիպերը, կիսահաղորդիչների արտադրության սարքավորումները և հաշվարկային ենթակառուցվածքները, որոնք ապահովում են արհեստական բանականության տեխնոլոգիաների գործարկումը։ Հենց այս օղակում են ընկերությունները պահպանում գնագոյացման ամենամեծ հնարավորությունները։ Հիմնական և միջանկյալ օղակների սահմանագծում հիշողության համակարգերը, փաթեթավորման տեխնոլոգիաները, սերվերային և ցանցային ենթակառուցվածքները կապում են հաշվարկային հզորությունները գործնականում կիրառվող համակարգերի հետ։ Այս հատվածը ևս բարձր արդյունքներ է գրանցել։ Այժմ ներդրումային հնարավորություններն ընդլայնվում են դեպի միջանկյալ օղակ, որը ներառում է ամպային ծառայությունները, մոդելները, տվյալների կենտրոններն ու էներգետիկ ենթակառուցվածքները, ապա՝ դեպի վերջնական օղակ, որտեղ կենտրոնացած են վերջնական օգտագործողների համար նախատեսված հավելվածները։ Քանի որ արժեքային շղթան լայն է, իսկ դրա տարբեր օղակները կենտրոնացած են տարբեր տարածաշրջաններում, շահույթը, ամենայն հավանականությամբ, նույնպես կբաշխվի աշխարհագրորեն։ Միաժամանակ տեխնոլոգիական, քաղաքական և աշխարհաքաղաքական փոփոխությունները, ինչպես նաև ֆիզիկական սահմանափակումները պորտֆելի լայն դիվերսիֆիկացումը դարձնում են առանցքային։

2026թ ․ 2-րդ կիսամյակի ներդրումային հեռանկարներին կարող եք ծանոթանալ հղմամբ։ 

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս:

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր

կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

Հայերեն

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել

«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական ինքնատիպ էսքիզները՝ Կոմիտասի-թանգարան ինստիտուտում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի. Le Monde

Բեսենթը հնարավոր է համարել մոտակա օրերին ԱՄՆ-ի և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի թեմայով համաձայնության հասնելը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով