Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ընդդիմադիր խմբակցությունն առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում յուրաքանչյուր թեկնածուի ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։

Հայերեն English Español فارسی Français ქართული

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին