Եվրոպա

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

1 րոպեի ընթերցում

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Մարոկկոյից ավելի քան 1500 միգրանտ հուլիսի 30-ից հետո բժշկական օգնություն է ստացել Իսպանիային պատկանող Սեուտա ինքնավար քաղաքում՝ սահմանը զանգվածաբար հատելու փորձերից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

Առողջապահության կառավարման ազգային ինստիտուտի (INGESA) տվյալներով՝ միայն օգոստոսի 2-ին բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 460 տուժածի, որոնցից 172-ը տեղափոխվել են շտապօգնության բաժանմունք։

Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներ կարողացել էին հասնել Սեուտա՝ լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով Մարոկկոյից քաղաքը բաժանող պատնեշը։

Ստեղծված ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են զինվորականներ ներգրավել՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը աջակցելու համար։

Բացի այդ, առնվազն 72 մարդ զոհվել է՝ փորձելով հասնել Սեուտայի տարածք։ Ենթադրվում է, որ միգրանտների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում