Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենք պետք է ստիպեն Միացյալ Նահանգներին կատարել հունիսի 18-ին ստորագրված հրադադարի հուշագիրը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանը նշել է X-ի գրառման մեջ։
«Ստորագրված հուշագիրն Ազգային անվտանգության խորհրդի անդամների կոլեկտիվ իմաստության արդյունքն էր, և բոլոր անդամները համաձայն են դրա հետ։ Կարծում եմ՝ այս հուշագիրը ապագայում կդառնա մեր արտաքին հարաբերությունների ծանրության կենտրոնը», — ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ամերիկյան կողմը հավատարիմ մնա իր ստորագրած պարտավորություններին։ «Մենք պետք է փորձենք ստիպել թշնամուն հետևել ստորագրածին»,- ասվում է գրառման մեջ։
Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ հուշագիրը կուժեղացնի երկրի, տարածաշրջանի և Իրանի դաշնակիցների անվտանգությունը։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի և Կատարի միջնորդությամբ հրադադարի հուշագիր են ստորագրել, որը, սակայն, բազմիցս խախտվել է։