ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։
ԱԺ աշխատանքները նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանի Հաշվիչ հանձնախմբի առաջին նիստի արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, իսկ քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը։
«ԱԺ նախագահի փակ քվեարկությունը մեկնարկում է 12։40-ին․ քվեարկությունը կտևի 45 րոպե»,-տեղեկացրեց Լիլիթ Մինասյանը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։