Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

2 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի  Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարել է  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել են Գավառի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը հաստատելու, Գավառ քաղաքի և համայնքի գյուղական բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրակականցման նպատակով պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման  թույլտվություն ստանալու, Գավառում մանկապարտեզի նոր շենքի կառուցման նպատակով պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման թույլտվություն ստանալու, Գավառի Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի շենիքի հիմնանորոգման և կցակառույցի իրականացման, Գավառի թիվ 4 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի իրականացման, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, Լճափ և Հայրավանք գյուղերում ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացման, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու, Գավառի Հացառատ թաղամասի փողոցներից մեկի անվանակոչության, Գավառ քաղաքի տարածքում անտառապատման աշխատանքներ իրականացնելու, գյուղնշանակության հողերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու, Կարմիրգյուղ բնակավայրի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը տրամադրելու, դրամական հատուցում տալու  հետ կապված հարցերը։

Քննարկվող բոլոր հարցեը քվեարկությամբ հաստատվել են Գավառ համայնքի ավագանու կողմից։

Հայերեն

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը