Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նախագահի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Կառավարության հրաժարականի մասին ՀՀ նախագահին ուղղված դիմումը, որը հետո ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել էր Կառավարության հրաժարականը։ Այնուհետև ՀՀ նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է վարչապետի պաշտոնում նշանակեր խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ներկայացրած թեկնածուին։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ հրամանագիր էր ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ