Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ սկզբունքով է խմբակցությունն ընտրել թեկնածուին, Կարապետյանը պատասխանել է, որ հաշվի են առել Վարդևանյանի մասնագիտական փորձը։

«Փորձ, պրոֆեսիոնալիզմ,  նա լավագույն մասնագետներից է, իսկ օրենսդրի համար դա հիմնական չափանիշներից է»,- հավելեց Կարապետյանը։

Ազգային ժողովն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն առաջադրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կազմից։ ԱԺ փոխնախագահներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար առաջադրելու են Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում