Քաղաքականություն

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա թեկնածությունն Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկայացնել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Մինչ կենսագրական տվյալներին անդրադառնալը, նախ ուզում եմ ընդգծել՝ պարոն Ռուբինյանը, նախ և առաջ, հրաշալի, սկզբունքային մարդ է, պարկեշտ, համեստ և ազնիվ գործիչ, որը տարիներ շարունակ անցել է քաղաքական և պետականաշինության բարդ ճանապարհ։

Իր քաղաքական գործունեության ընթացքում նա եղել և մնում է ամենաբաց ու թափանցիկ գործիչներից մեկը։ Նա ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական աշխատանքով ապացուցել է, որ ունի պետական շահը բարձրագույն մակարդակով ներկայացնելու պատրաստակամություն և փորձառություն»,- ասել է Մանավազյանը։

Խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ Ռուբինյանի կազմակերպչական հմտությունները, հավասարակշռված մոտեցումը և քաղաքական հասունությունը հնարավորություն կտան արդյունավետորեն ղեկավարել Ազգային ժողովի աշխատանքները։

«Վստահ եմ, որ նրա կազմակերպչական հմտությունները, հավասարակշռված մոտեցումը և քաղաքական հասունությունը թույլ կտան անչափ արդյունավետ ղեկավարել Ազգային ժողովի աշխատանքները և ապահովել օրենսդիր մարմնի բարձր հեղինակությունը»,- նշել է Արուսյակ Մանավազյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում