Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված և ընթացիկ աշխատանքներին: Ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան: Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով:

 

Հայերեն English Français Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին