ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատարներին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հուլիսի 31-ին հայտարարել է երկու նավթատարների հարվածելու մասին, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի համաձայնության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim  գործակալությունից, այս մասին նշվել է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հրապարակված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ հուլիսի 31-ի վաղ առավոտյան երկու նավթատարներ, որոնք խախտելով կանոնները՝ փորձել են տարանցել Հորմուզի նեղուցով ԱՄՆ օդային հովանու ներքո՝ անտեսելով իրանական կողմի նախազգուշացումները, հարձակման են ենթարկվել և ստիպված են եղել կանգ առնել։

Հայտարարության համաձայն՝ չորս այլ խախտում կատարած նավթատարներ անմիջապես փոխել են ուղղությունը և վերադարձել իրենց նախկին դիրքերը։

ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ իր ռազմածովային ուժերը շարունակում են «լիակատար վերահսկողություն և կառավարում» իրականացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Ավելի վաղ Իրանի բանակը հայտարարել էր, որ իր ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Քուվեյթի Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարձակումների Իրանի, այդ թվում՝ Ղեշմ կղզու բնակելի տան վրա ավիահարվածի, որի հետևանքով երեք մարդ էր զոհվել։

Հայերեն Русский

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար